Ամուսիններ են ձերբակալվել՝ դեղատանն ապօրինաբար լիրիկա հոգեմետ դեղահաբեր պահելու ու վաճառելու համար - RadioVan.fm

Онлайн

Ամուսիններ են ձերբակալվել՝ դեղատանն ապօրինաբար լիրիկա հոգեմետ դեղահաբեր պահելու ու վաճառելու համար

2020-04-28 15:47 , Право, 1462

Ամուսիններ են ձերբակալվել՝ դեղատանն ապօրինաբար լիրիկա հոգեմետ դեղահաբեր պահելու ու վաճառելու համար

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել՝ համագործակցելով ոստիկանության Մաշտոցի, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների ծառայողների հետ։

Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող ամուսինները ապօրինի ձեռք են բերում և իրենց դեղատանը վաճառում լիրիկա հոգեմետ դեղահաբեր։

«Հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկվեց Երևանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը ամուսինների դեղատնից լիրիկա էր գնել։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին լիրիկա հոգեմետ դեղահաբեր։ Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ապրիլի 24-ին իրավապահները, դատարանի որոշմամբ խուզարկելով Շիրազի փողոցի դեղատունը, հայտնաբերեցին և առգրավեցին լիրիկայի 70-ից ավելի հաբ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ամուսինները ձերբակալվել են»,-մանրամասնում են ոստիկանությունից՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է։

Лента

Рекомендуем посмотреть