«Մանկապարտեզում երեխաների քնի ժամին հայտնված այս երևույթը կպատժվի»․ Նարեկ Մալյան - RadioVan.fm

Онлайн

«Մանկապարտեզում երեխաների քնի ժամին հայտնված այս երևույթը կպատժվի»․ Նարեկ Մալյան

2020-04-30 17:30 , Новости из Психушки, 1612

«Մանկապարտեզում երեխաների քնի ժամին հայտնված այս երևույթը կպատժվի»․ Նարեկ Մալյան

«Մանկապարտեզում երեխաների քնի ժամին հայտնված այս երևույթը կպատժվի»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը՝ տեղեկացնելով, որ քիչ առաջ իրենզ զանգահարել են Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)։

«Առիթը ՎԵՏՕ-ի դիմումն էր: Շատ կոռեկտ և գրագետ զրույց ունեցանք: Այս պահին կհրապարակեմ մի լուսանկար, ավելի ուշ մանրամասն կխոսեմ տրանսի կողմից մանկապղծության կասկածանքով ՎԵՏՕ-ի դիմումի մասին:

ԱԱԾ-ն կարծում եմ սրան ընթացք կտա: Մանկապարտեզում երեխաների քնի ժամին հայտնված այս երևույթը կպատժվի»,- գրել է Մալյանը՝ կից հրապարակելով այս լուսանկարը։

Նշենք՝ ապրիլի 13-ին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ դիմել է գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության պետին ևԱԱԾ տնօրենին՝ պահանջելով պարզել Երևանի մանկապարտեզներից մեկում գործունեություն ծավալած տրանսվեստիտ/արվամոլ անձի ինքնությունը, նրա իրականացվող ծրագրի էությունը և նպատակները, դրա ֆինանսավորման աղբյուրները:

Միաժամանակ պահանջել էին ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ բացառելու երեխաների միջավայրում ոչ ավանդական սեռական ուղղվածության հնարավոր քարոզը, ապահովել երեխաների ֆիզիկական անձեռնմխելիությունը և հոգեբանական առողջությունը:

Лента

Рекомендуем посмотреть