54-ամյա տղամարդը կալանավորվել է 12-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու համար - RadioVan.fm

Онлайн

54-ամյա տղամարդը կալանավորվել է 12-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու համար

2020-05-04 17:32 , Право, 1404

54-ամյա տղամարդը կալանավորվել է 12-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվողքրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2008թ. ծնված երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սիսիան համայնքի 54-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար: Վերջինս կալանավորվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է»,-տարածած հաղորդագրությունում մանրամասնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть