Nike- ը 30 հազար կոշիկ կնվիրաբերի Covid-19-ի դեմ առաջնագծում պայքարողներին - RadioVan.fm

Онлайн

Nike- ը 30 հազար կոշիկ կնվիրաբերի Covid-19-ի դեմ առաջնագծում պայքարողներին

2020-05-05 18:37 , Мир, 1145

Nike- ը 30 հազար կոշիկ կնվիրաբերի Covid-19-ի դեմ առաջնագծում պայքարողներին

Սպորտային հագուստի, կոշիկների և պարագաների արտադրությամբ զբաղվող Nike ընկերությունն ավելի քան 30 հազար զույգ կոշիկ կբաժանի կորոնավիրուսով հիվանդների բուժման գործում ներգրավված ԱՄՆ-ի և Եվրոպայի բուժաշխատողներին։

CNNփոխանցմամբ՝ 2019 թվականի նոյեմբերին թողարկված Air Zoom Pulse-ը բժշկների՝ մերօրյա հերոսների համար նախատեսված ընկերության առաջին կոշիկն է։

Նշվում է, որ ավելի քան 30 հազար զույգ կոշիկ կնվիրավբերի Չիկագոյի, Լոս Անջելեսի, Մեմֆիսի, Նյու Յորքի առողջապահական համակարգին և հիվանդանոցներին, ինչպես նաև վետերանների առողջության վարչությանը։

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դը Բլասիոն թվիթերյան իր էջում կատարած գրառմամբ՝ երախտագիտություն է հայտնել սպորտային հագուստի ընկերությանը։

«Շատ շնորհակալ եմ մեր առաջնագծի առողջապահության հերոսներին սատարելու համար»,-գրել է նա։

Հավելենք նաև, որ ևս 2,5 հազար զույգ կոշիկ նվիրաբերվել է Եվրոպայի հիվանդանոցներին, այդ թվում՝ Բարսելոնայում, Միլանում, Փարիզում, Բեռլինում, Լոնդոնում և Բելգիայում աշխատող բուժաշխատողներին։

Лента

Рекомендуем посмотреть