Երթեւեկության փոփոխություն՝ Երեւանի խաչմերուկներից մեկում - RadioVan.fm

Онлайн

Երթեւեկության փոփոխություն՝ Երեւանի խաչմերուկներից մեկում

2016-10-25 23:35 , Общество, 1388

Երթեւեկության փոփոխություն՝ Երեւանի խաչմերուկներից մեկում

Հոկտեմբերի 26-ից Երեւանի Մաշտոցի պողոտա-Արգիշտի փողոց-Հաղթանակի կամուրջ-Ոսկերիչների փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:

«Արգիշտի փողոցով դեպի նշված խաչմերուկ երթեւեկող տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելով երթեւեկել դեպի Ոսկերիչների փողոց, իսկ Հաղթանակի կամրջով դեպի Արգիշտի փողոց երթեւեկող տրանսպորտային միջոցների երթևեկությունն այսուհետեւ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով, որոնք մինչ այդ նշված ուղղությամբ երթեւեկում էին անընդհատ՝ մշտական կանաչ ազդանշանի առկայությամբ», — ասված է հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть