Ամեն անգամ այս արտահայտությունը լսելիս մեր վերքերից դարձյալ արյուն է գալիս․ Կարո Փայլանը խիստ հանդիմանել է Էրդողանին - RadioVan.fm

Онлайн

Ամեն անգամ այս արտահայտությունը լսելիս մեր վերքերից դարձյալ արյուն է գալիս․ Կարո Փայլանը խիստ հանդիմանել է Էրդողանին

2020-05-06 23:34 , Мир, 1493

Ամեն անգամ այս արտահայտությունը լսելիս մեր վերքերից դարձյալ արյուն է գալիս․ Կարո Փայլանը խիստ հանդիմանել է Էրդողանին

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին սկանդալային արտահայտությանը, հաղորդում է ermenihaber-ը։

Էրդողանը, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, նշել էր, որ Թուրքիայում կան «սրի ավելցուկ» ահաբեկիչներ, որոնց թույլ չեն տալու որևէ գործողություն իրականացնել։

Փայլանը, ի պատասխան Էրդողանի այս հայտարարությանը, գրառում է արել ֆեյբուքյան իր էջում.

«Էրդողանը երեկ երեկոյան իր ատելությամբ լեցուն ելույթի ժամանակ դարձյալ օգտագործեց «սրի ավելցուկ» արտահայտությունը։

Այդ արտահայտությունն օգտագործվում է Հայոց ցեղասպանությունից փրկված որբերին բնորոշելու համար, ինչպիսին օրինակ իմ տատիկն է։ Ամեն անգամ այս արտահայտությունը լսելիս մեր վերքերից դարձյալ արյուն է գալիս։ Դա շատ անգութ արտահայտություն է»։

Лента

Рекомендуем посмотреть