Շուրջ 100 շրջանավարտ մեդալ ստանալու համար քննություն կհանձնի Մաթեմատիկա առարկայից - RadioVan.fm

Онлайн

Շուրջ 100 շրջանավարտ մեդալ ստանալու համար քննություն կհանձնի Մաթեմատիկա առարկայից

2020-05-07 18:42 , Образование, 1602

Շուրջ 100 շրջանավարտ մեդալ ստանալու համար քննություն կհանձնի Մաթեմատիկա առարկայից

Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի կհանձնեն քննություն, որին կմասնակցի շուրջ 100 հավակնորդ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն Մաթեմատիկա առարկայից հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը։

Քննությունը բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում նաև առավելություն կունենան բուհեր ընդունվելու համար։ Եթե սովորողը «Մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը:

Лента

Рекомендуем посмотреть