Վաղը ՀՀ նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդություն կներկայացվի - RadioVan.fm

Онлайн

Վաղը ՀՀ նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդություն կներկայացվի

2020-05-07 18:43 , Право, 264

Վաղը ՀՀ նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդություն կներկայացվի

Վաղը՝ մայիսի 8-ին, ժամը 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա «Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը»։

Քոչարյանի փաստաբանական թիմից հայտնում են, որ իրենք կներկայացնեն Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին:

Лента

Рекомендуем посмотреть