73-ամյա վանաձորցին դանակահարել է 70-ամյա համաքաղաքացուն - RadioVan.fm

Онлайн

73-ամյա վանաձորցին դանակահարել է 70-ամյա համաքաղաքացուն

2020-05-08 21:02 , Право, 309

73-ամյա վանաձորցին դանակահարել է 70-ամյա համաքաղաքացուն

Վանաձորի բժշկական կենտրոնից մայիսի 7-ին՝ ժամը 12.25-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի, որովայնի ծակած-կտրած թափանցող վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի 70-ամյա բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:

Նախաքննության ընացքում պարզվել է, որ Վանաձորի բնակիչը նշված վնասվածքներն ստացել է 73-ամյա համաքաղաքացու հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել, բերման է ենթարկվել և հարցաքննվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ, կատարվել են առերես հարցաքննություններ, առգրավումներ»-մանրամասնում են ՀՀ Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է:

Лента

Рекомендуем посмотреть