«Չլինի մայրական արցունք, չլինի մանկական արցունք, երկիր մոլորակին՝ խաղախություն». հարգանքի տուրք, պատվո երթ և օդային շքերթ «Հաղթանակ» զբոսայգում - RadioVan.fm

Онлайн

«Չլինի մայրական արցունք, չլինի մանկական արցունք, երկիր մոլորակին՝ խաղախություն». հարգանքի տուրք, պատվո երթ և օդային շքերթ «Հաղթանակ» զբոսայգում  

2020-05-09 19:33 , Общество, 1580

«Չլինի մայրական արցունք, չլինի մանկական արցունք, երկիր մոլորակին՝ խաղախություն». հարգանքի տուրք, պատվո երթ և օդային շքերթ «Հաղթանակ» զբոսայգում

Հարգանքի տուրք, պատվո երթ և օդային շքերթ. առավոտյան «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրում մեկնարկել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումները:

ՀՀ քաղաքական և հոգևոր վերնախավը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մասնակցել են «Հաղթանակ» զբոսայգում Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը, հարգանքի ու երախտագիտության տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին, պատերազմի վետերանների հետ ծաղիկներ խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ, հնչել է տերունական աղոթք։

Այնուհետև մեկնարկել է վետերանների պատվո երթը դեպ1ի անմար կրակ։ Պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետը վետերանների հետ միասին հետևել են ռազմական ինքնաթիռների օդային շքերթին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին:

Բոլոր մուտքերը դեպի հուշահամալիր փակ էին քաղաքացիների համար՝ ինչպես և հայտարարվել էր նախապես` hնարավոր մարդկային կուտակումներից խուսափելու և նոր կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով: Չնայած դրան՝ տասնյակ քաղաքացիներ ուղեփակոցների մոտ սպասում էին անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու իրենց հերթին:

600 հազար հայորդի է մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, նրանցից 314 հազարը ռազմաճակատից չի վերադարձել: Մեր կողքին այսօր ապրում է Հայրենական մեծ պատերազմի 287 վետերան, նրանք կառավարության որոշմամբ հաղթանակի 75-ամյակի առիթով 300 հազարական դրամ միանվագ պարգևավճար կստանան:

Лента

Рекомендуем посмотреть