Հռոմի պապը մեդալ է ուղարկել աշխարհում իր ամենափոքր դիմանկարը քանդակած հային - RadioVan.fm

Онлайн

Հռոմի պապը մեդալ է ուղարկել աշխարհում իր ամենափոքր դիմանկարը քանդակած հային

2016-10-27 12:45 , Общество, 890

Հռոմի պապը մեդալ է ուղարկել աշխարհում իր ամենափոքր դիմանկարը քանդակած հային

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխանցեցին Հռոմի Ֆրանցիսկոս պապի անակնկալ նվերները ինձ՝ մեդալ և նրա ստորագրությամբ լուսանկարը, որոնք օրհնված են վերջինիս կողմից». այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միկրոքանդակագործ Էդուարդ Տեր–Ղազարյանը:

Լուսանկարները՝ Էդուարդ Տեր–Ղազարյանի ֆեսբուքյան էջից.

Էդուարդ Տեր–Ղազարյանը, հիշեցնենք, Հռոմի Սրբազան Քահայանայապետ Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցին (24-26 հունիսի, 2016թ.) նվիրեց պապի` աշխարհում ամենափոքր՝ 1 միլիմետրանոց դիմանկարը սաթի բեկորի վրա: Սեփական դիմանկարը տեսնելով խոշորացույցի տակ, Հռոմի Պապը, իրեն հատուկ անմիջականությամբ, բարձր ծիծաղեց և շնորհակալություն հայտնեց:

Ստորեւ՝ լուսանկարները.

Лента

Рекомендуем посмотреть