Ապօրինի գույքն այլ անձանց անունով ձևակերպելու դեպքում՝ քրգործ կհարուցվի - RadioVan.fm

Онлайн

Ապօրինի գույքն այլ անձանց անունով ձևակերպելու դեպքում՝ քրգործ կհարուցվի

2020-05-12 18:07 , Право, 236

Ապօրինի գույքն այլ անձանց անունով ձևակերպելու դեպքում՝ քրգործ կհարուցվի

Դատավորների բարեվարքության ստուգումը կամ այլ կերպ ասած՝ վեթինգի գործընթացը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին, նվազագույնի է հասցված գործադիր իշխանության դերը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթինգի իրականացման գործընթացի և ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանն ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարը մանամասնել է, որ Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով հիմնականում երեք մեխանիզմ է ֆիքսվել, որոնցից առաջինը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջոցով դատավորի գույքային դրության ստուգումն է, երկրորդ մեխանիզմը դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի գործունեությունն է լինելու: «Հանձնաժողովը բաղկացած է լինելու 5 անդամից, որոնք պետք է ընտրվեն Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Նրանցից 3-ը դատավոր են, 2-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Սա միտումնավոր է արվում, որ գործընթացը լինի հնարավորինս թափանցիկ»,-ասել է նախարարը:

Վարչապետն ընդգծել է, որ խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք ազատվելու «վատ դատավորներից»:

«Իմ կարծիքով՝ կարևոր է, որ ոչ թե ով է լքելու դատական համակարգը, այլ ով է համալրելու դատական համակարգը»,-նկատել է Բադասյանը՝ նշելով, որ դրա համար պետք է ստեղծվեն պայմաններ, որ դատական համակարգում աշխատելը գրավիչ լինի:

«Մենք ունենք 244 դատավոր, որոնցից՝ 183-ը՝ Առաջին ատյանի, 44-ը՝ Վերաքննիչ, 17-ը՝ Վճռաբեկ դատարանում: Վերջին երկու տարում թեստավորման փուլը հաղթահարել են 30 անձ, որոնց մի մասը դեռ ուսումնառությունը չի ավարտել, ինչը շատ ցածր թիվ է: Որպեսզի դատական համակարգը մասնագետների համար գրավիչ լինի, առաջին պայմանը արժանի վարձատրությունն է, ինչի ուղղությամբ քայլեր նեն կատարվել: Դատական դեպարտամենտը նաև մեր հորդորով ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրերով դատավորների վարձատրության ավելացման աստիճանական համակարգ, որը ենթադրում է, որ 2020թ. դատավորների աշխատավարձը կբաևձրանա 50 տոկոսով, եթե կառավարության կողմից ընդունվի, 2021թ.՝ 60 տոկոսով, 2022թ.՝ 70 տոկոսով,-ասել է նախարարը՝ ներկայացնելով,-այսօր Առաջին ատյանի դատավորի աշխատավարձը կազմում է շուրջ 661 000 դրամ, Վերաքննիչ դատարանի դատավորինը՝ 727 000, Վճռաբեկինը՝ 760 հազար, և եթե 2020թ. աշխատավարձի բարձրացումը տեղի ունենա, ապա 2020թ. կկազմի 991 000, 2021թ.՝ 1 միլիոն 57 հազար դրամ, 2022թ.՝ 1 միլիոն 123 հազար դրամ»:

Նոր փոփոխություններով նաև եթե պետական բարձրաստիճան պաշտոնյան չկարողանա փաստաթղթերով ապացուցել, որ 100 հազար դոլարը գերազանցող գույքի ձեռքբերումն օրինական է և ապօրինի ծագում չունի, ապա ստիպված կլինի իր ունեցվածքի նվազագույնը 75%-ը (մինչև 100%) վերադարձնել պետությանը (այդ թվում նաև արտերկրում ունեցած գույքը), իսկ գույքն այլ անձանց անունով ձևակերպելու դեպքում՝ քրգործ կհարուցվի: «Նոտարներն ու կադաստրի աշխատակիցներն առվել ուշադիր պետք է լինեն, որ փողերի լվացման ազդակներն արագ փոխանցվեն իրավապահներին: Գործընթացը լավագույն դեպքում կսկսվի 2021թ.-ից»,-շեշտել է Բադասյանը:

Քննարկման մանրամասները՝ տեսանյութում.

Лента

Рекомендуем посмотреть