Դատարանը մերժեց նախկին վարչապետների՝ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը - RadioVan.fm

Онлайн

Դատարանը մերժեց նախկին վարչապետների՝ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը

2020-05-13 18:22 , Право, 277

Դատարանը մերժեց նախկին վարչապետների՝ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու՝ Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի միջնորդությա վերաբերյալ որոշումը՝ մերժելով այն:

Հիշեցնենք՝ միջնորդությունը ներկայացվել էր Դատարանի՝ մայիսի 8-ին կայացած նիստում: Նախկին վարչապետները նշել էին, որ Քոչարյանը ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ և չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց։

Հիշեցնենք՝ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019-ի հունիսի 25-ից: Նա երեկ վիրահատվել է:

Лента

Рекомендуем посмотреть