«Ստիպված ենք, չենք կարող չերկարացնել». արտակարգ դրության ռեժիմը երկարացվում է մինչև հունիսի 13-ը - RadioVan.fm

Онлайн

«Ստիպված ենք, չենք կարող չերկարացնել». արտակարգ դրության ռեժիմը երկարացվում է մինչև հունիսի 13-ը

2020-05-14 11:47 , Политика, 1528

«Ստիպված ենք, չենք կարող չերկարացնել». արտակարգ դրության ռեժիմը երկարացվում է մինչև հունիսի 13-ը

Հայաստանում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից` ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև հունիսի 13-ը` ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով կերկարաձգվի. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց արտակարգ դրության հաստատման վերաբերյալ մարտի 16-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

«Նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, և արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով (2020 թվականի ապրիլի 14-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 2471)»,-ասված է կառավարության որոշման նախագծում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ռազմավարությունն այն է, որ ոչ թե պետք է հետ գնան սահմանափակումների խստացման ճանապարհով, այլ պետք է գնան կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոնացման ուղով, այն է՝ յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական պատասխանատվության շրջանակում պետք է մասնակցի այդ պայքարին:

«Ստիպված ենք, չենք կարող չերկարացնել»,-ասաց Փաշինյանը թվարկելով, իր ձևակերպմամբ, 3 պարզ կանոն, որը կօգնի խուսափել վարակելուց և վարակվելուց:

Դրանք են՝

-պահպանել սոցիալական հեռավորություն և կամ՝ շփվել դիմակների առկայության դեպքում,

-չախտահանված ձեռքերով չդիպչել դեպքին,

-օգտվել մաքուր, ջերմային մշակում անցած սպասքից:

Նշենք՝ վերջին 24 ժամում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 142 նոր դեպք: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյաներով՝ մայիսի 14-ին ժամը 11:00-ի դրությամբ հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 3860 է, ապաքինվածների թիվը ավելացել է 72-ով՝ հասնելով 1572-ի, արձանագրվել է մահվան ևս 1 դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 49-ի: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մահացած պացիենտը եղել է 81 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Այլ պատճառներով մահվան ելքերի թիվը 21 է:

Лента

Рекомендуем посмотреть