Արցախում մահացած զինվորի գործով ձերբակալվել է ավագ սպան և կրտսեր սերժանտը - RadioVan.fm

Онлайн

Արցախում մահացած զինվորի գործով ձերբակալվել է ավագ սպան և կրտսեր սերժանտը

2020-05-13 15:55 , Право, 259

Արցախում մահացած զինվորի գործով ձերբակալվել է ավագ սպան և կրտսեր սերժանտը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է ավագ սպա, լեյտենանտ Հ.Հ.-ն:

Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում և զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ.Ս.-ն:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ Պաշտպանության բանակի (ՊԲ) զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ-ի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

Лента

Рекомендуем посмотреть