Онлайн

8-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է նրա հոր ընկերը

2020-05-14 16:12 , Право, 649

8-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է նրա հոր ընկերը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ս.թ. մայիսի 4-ին՝ ժամը 15։45-ին, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2020թ. փետրվար վերջին՝ կեսօրվա ժամերին, իր ամուսնու ընկերը Երևան քաղաքի Ավան, Մարշալ Խուդյակով փողոցի տներից մեկի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2011թ. ծնված իր անչափահաս դստեր նկատմամբ։

«Դեպքի առթիվ 2020թ. մայիսի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Երևան քաղաքի 62-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-մանրամասնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть