Նախարարներ Թորոսյանը և Պապիկյանը ինքնամեկուսացվել են - RadioVan.fm

Онлайн

Նախարարներ Թորոսյանը և Պապիկյանը ինքնամեկուսացվել են

2020-05-14 16:13 , Политика, 1288

Նախարարներ Թորոսյանը և Պապիկյանը ինքնամեկուսացվել են

ՀՀ կառավարության այսօր կայացած հերթական նիստում ներկա չէին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և առողջապահության նախարարներ Սուրեն Պապիկյանը և Արսեն Թորոսյանը:

«Ցավոք սրտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կա կորոնավիրուսի հաստատված դեպքեր, Սուրեն Պապիկյանը ևս մեկուսացված է, այդ պատճառով ես եմ զեկուցում հարցը»,-հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստի ժամանակ:

Ինքնամեկուսավել է նաև առողջապահական գերատեսչության ղեկավարը, լուրը կառավարության մամլո կենտրոնում հրավիրված ասուլիսում հաստատեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

«Կորոնավիրուսային հիվանդությունը ներկայում համայնքային տարածման փուլում է, և ցանկացած աշխատանքային վայրում, բնակելի շենքում, աշխատանքային վայրում կարող է գրանցվել: Որևէ մի կազմակերպություն չի կարող երկար զերծ մնալ կորոնավիրուսային հիվանդության թափանցումից: Գրանցված դեպքերի արդյունքում կարող են լինել ինքնամեկուսացված անձինք: Այս պարագայում մենք նույնպես անմասն չենք մնացել, առողջապահության նախարարությունում ունեցել ենք դեպք, որի պատճառով որոշ աշխատակիցներ, այդ թվում՝ Արսեն Թորոսյանը, ինքնամեկուսացված է»,-մասնավորապես նշեց փոխնախարարը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի մամուլի ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում:

Նշենք՝ պաշտոնական վերջին տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը 3860 է, վիրուսից ապաքինվել է 1572 անձ, մահվան ելքերի թիվը հասել է 49-ի:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում երկրում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգեց ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ի ժամը 17:00-ն ներառյալ:

Лента

Рекомендуем посмотреть