Լիտվան իր արտադրած դեմքի պաշտպանիչ վահաններից 10 600-ն ուղարկել է Հայաստան - RadioVan.fm

Онлайн

Լիտվան իր արտադրած դեմքի պաշտպանիչ վահաններից 10 600-ն ուղարկել է Հայաստան

2020-05-15 17:16 , Политика, 1038

Լիտվան իր արտադրած դեմքի պաշտպանիչ վահաններից 10 600-ն ուղարկել է Հայաստան

Լիտվայի կառավարությունը ապրիլի 22-ին կայացրած որոշուման համաձայն՝ այն է Արևելյան Գործընկերության անդամ չորս երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացնել ընդհանուր արժողությամբ 100 հազար եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով, նախօրեին լիտվական ռազմական օդանավով Հայաստան է փոխադրվել 10 600 դեմքի պաշտպանիչ վահանները։

Այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ)՝ նշելով, որ պաշտպանիչ վահանների խմբաքանակը Լիտվայի կառավարության անունից ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին և Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին է փոխանցել Հայաստանում Լիտայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։

ԱԳՆ-ից շեշտում են, որ բարձր են գնահատում գործընկերների աջակցությունը և բարեկամական այս քայլը համավարակի դեմ մեր միասնական պայքարում:

Նշվում է, որ ստացված 10 600 դեմքի պաշտպանիչ վահաններից 3000-ը բուժանձնակազմի օգտագործման համար է, իսկ 7600-ը՝ բացօթյա կամ ոչ բժշկական բնույթի ծառայություն իրականացնող այլ մասնագետների։

Հիշեցնենք՝ Հայաստանում ևս կորոնավիրուսից պաշտպանող դիմավահաններ են պատրաստվում․ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասնագետներն արդեն 2600-ը բաժանել են հանրապետության շուրջ 50 բուժհաստատության։

Лента

Рекомендуем посмотреть