«Չկա որևէ այլ նպատակ»․ փոխնախարարը՝ դիմակ կրելու պարտադիր պահանջի մասին - RadioVan.fm

Онлайн

«Չկա որևէ այլ նպատակ»․ փոխնախարարը՝ դիմակ կրելու պարտադիր պահանջի մասին

2020-05-15 17:18 , Политика, 1031

«Չկա որևէ այլ նպատակ»․ փոխնախարարը՝ դիմակ կրելու պարտադիր պահանջի մասին

«Չկա որևէ այլ նպատակ, բացի առողջության պահպանումը և բոլորը պետքէ հետևեն այդ կանոններին»,-կառավարության մամլո կենտրոնում այսօր հրավիրված ասուլիսում այսպես է արձագանքել Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ դիտարկմանը, թե կա մտահոգություն, որ դիմակներ կրելու պարտադրանքը ինչ-որ մեկի նոր սկսած բիզնեսին խթանելու համար է:

«Պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման 5-րդ կետով սահմանվում է, որ հանրային բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է: Տնից դուրս գալիս քաղաքացին պետք է պարտադիր ունենա պաշտպանիչ միջոցներ, բայց եթե զբոսնում է բաց տարածքում և իր կողքին մարդ չկա, ապա կարող է չկրել: Դրանց առկայությունը պարտադիր է շփվելիս և խանութներ մտնելու համար»,-հավելել է փոխնախարարը։

Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ մայիսի 18-ից հասարակական տրանսպորտում, մայիսի 25-ից էլ՝ հանրային բաց և փակ վայրերում դիմակի կրումը պարտադիր է լինելու։ Կարգը խախտողները վարչական պատասխանատվության կենթարկվեն՝ նվազագույնը 100 հազար դրամի չափով։

Лента

Рекомендуем посмотреть