Քարաթափում՝ Գնդեվազ — Ջերմուկ ճանապարհին. երթեւեկությունը դարձել է միակողմանի - RadioVan.fm

Онлайн

Քարաթափում՝ Գնդեվազ — Ջերմուկ ճանապարհին. երթեւեկությունը դարձել է միակողմանի

2016-11-01 23:55 , Общество, 939

Քարաթափում՝ Գնդեվազ — Ջերմուկ ճանապարհին. երթեւեկությունը դարձել է միակողմանի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ 10 խմ ծավալով: Ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի: Ինչպես վստահեցնում են գերատեսչությունից՝ այս պահին նշված ճանապարհահատվածը սպասարկող «Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցները քարաբեկորները հեռացնում են ճանապարհի երթեւեկելի մասից:

Լուսանկարները՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքից.

Лента

Рекомендуем посмотреть