«Աշնան արեւը կվերադառնա». Գագիկ Սուրենյան - RadioVan.fm

Онлайн

«Աշնան արեւը կվերադառնա». Գագիկ Սուրենյան

2016-11-01 23:50 , Общество, 1843

«Աշնան արեւը կվերադառնա». Գագիկ Սուրենյան

«Այս տարերային եղանակը չընդունեք ձմռան սկիզբ, նոյեմբերի 3-ին երկինքը կպարզի, մեր աշնան արևը կվերադառնա մեզ և բավականին տևական ժամանակ մենք կունենանք աշնանային արևառատ անուշ օրեր, օդի ջերմաստիճանն էլ նոյեմբերի 4-ից աստիճանաբար կբարձրանա մոտ 3-5 աստիճանով»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նշենք, որ այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկացմամբ՝ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում ձյուն է տեղում:

Գորիսի և Կապանի տարածաշրջաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 70 մ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Лента

Рекомендуем посмотреть