10 000 զինծառայող, շուրջ 120 միավոր զրահատեխնիկա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ինքնաթիռներ, անօդաչուներ. Ադրբեջանում զորավարժությունները մեկնարկել են - RadioVan.fm

Онлайн

10 000 զինծառայող, շուրջ 120 միավոր զրահատեխնիկա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ինքնաթիռներ, անօդաչուներ. Ադրբեջանում զորավարժությունները մեկնարկել են

2020-05-18 16:37 , Мир, 1339

10 000 զինծառայող,  շուրջ 120 միավոր զրահատեխնիկա, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ինքնաթիռներ, անօդաչուներ.  Ադրբեջանում զորավարժությունները մեկնարկել են

Ադրբեջանում այսօր առավոտյան մեկնարկել են օպերատիվ-մարտավարական լայնամասշտաբ զորավարժություններ:

Ինչպես տեղեկանում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարարության պաշտոնական կայքից՝ զորավարժություններին մասնակցում են շուրջ 10 000 զինծառայող, շուրջ 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, 200 միավոր տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և ականանետ, 30 միավոր ինքնաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր:

«Զորավարժությունների ընթացքում կմշակվեն մարտական պատրաստվածության, պլանավորման և գործողությունների բազմակողմանի ապահովման, զորքերի տարբեր տեսակների կառավարման մարմինների փոխգործակցության հարցեր, ինչպես նաև կփորձարկվեն զորավարժությունների պայմաններում ստեղծված հարվածային զորախմբերի կրակային և մանևրելու հնարավորությունները»,-մայիսի 14–ին տարածած հաղորդագրությունում նշել էր Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը՝ հավելելով, որ զորավարժությունների ընթացքում նախատեսվում է նաև զորքի օգտագործում ընտրված ուղղություններով, հրթիռային ուժերի և հրետանու կողմից զանգվածային հարվածների կիրառում և գրոհային ավիացիայի հարձակումներ։

Զորավարժությունները, որոնց վերաբերյալ օրվա ընթացքում, պարբերաբար, հաղորդագրություններ է տեղադրվում Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում, կավարտվեն մայիսի 22-ին:

Ի դեպ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հարևան երկրից զորավարժությունների անցկացման վերաբերյալ ծանուցում չի ստացել: Ի գիտություն ընդունելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ դրանց անցկացման մասին իրազեկող մայիսի 14-ին տարածած հաղորդագրությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նախազգուշացնելով, որ զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ:

Лента

Рекомендуем посмотреть