«17 տոննա կշռող կռունկ՝ ձեռքով ինքնաթիռ տեղաշարժելու ռեկորդին ընդառաջ». սևանցի մարզիկը նախապատրաստվում է - RadioVan.fm

Онлайн

«17 տոննա կշռող կռունկ՝ ձեռքով ինքնաթիռ տեղաշարժելու ռեկորդին ընդառաջ». սևանցի մարզիկը նախապատրաստվում է  

2020-05-18 18:18 , Спорт, 2484

«17 տոննա կշռող կռունկ՝ ձեռքով ինքնաթիռ տեղաշարժելու ռեկորդին ընդառաջ». սևանցի մարզիկը նախապատրաստվում է

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ 30-ամյա Վարազդատ Հակոբյանը ինքնաթիռ տեղաշարժելու ռեկորդ սահմանելուն ընդառաջ` մարզումների ընթացքում տեղաշարժել է 17 տոննա կշռող վերամբարձ կռունկ:

«Հայտ չէի տվել, որ ուզում եմ դյուցազուն լինեմ կռանով, էս ուղղակի պարապմունք էր, իմ նպատակը ինքնաթիռն ա»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց մարզիկը, ով նաև միջազգային կարգի սպորտի վարպետ է:

12 տարեկանից տարբեր սպորտաձևերի նկատմամբ հետաքրքրություն դրսևորած երիտասարդը շուրջ 7 տարի զբաղվում է ուժային եռամատով: 2018 և 2019 թվականներին ուժային եռամարտ մարզաձևում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, 260, 303 կգ ծանրաձողը բարձրացնելու համար ճանաչվել է Հայաստանի «Դյուցազնագրքի» ռեկորդակիր:

Վարազդատը 2019-ի հոկտեմբերին մեկ այլ ռեկորդ էլ է սահմանել՝ այն նվիրելով հայ զինվորին. «Հարավկովկասյան երկաթուղի» Սևան կայարանում նա միջնամատով տեղաշարժել և 3 մետր քաշել է 23 տոննա քաշով բեռնատար վագոն:

Վարազդատը նշում է՝ իր ուժը Աստծուց է. «Աղոթում եմ Հիսուս Քրիստոսին ու փորձում եմ ամեն ինչ անել, որ ողջ աշխարհը տեսնի հայ մարդու տեսակը, ուժը, կամքը»:

Միջազգային սպորտի 30-ամյա վարպետը, սակայն, ընտանիք կազմելու մասին դեռ չի մտածում, ասում է՝ իրեն նվիրել է սպորտին ու փորձում է ամեն ինչ անել հայ մարդու տեսակը բարձր պահելու համար:

Իսկ առջևում նոր ռեկորդ սահմանելու նպատակի իրագործումն է` որոշել է ինքնաթիռ տեղաշարժել, երբ կորոնավիրուսի վարակի տարածման վտանգը երկրում չեզոքացված կլինի: Ասում է՝ 1 ձեռքով ինքնաթիռ քաշել որևէ մեկը դեռ չի կարողացել, բայց ինքը փորձելու է հաջողության հասնել:

Վարազդատը իր բոլոր հաջողությունների համար շնորհակալ է ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին, «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանին՝ հայազգի դյուցազուններին բացահայտելու համար, գործարար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին՝ սպորտի ոլորտը ուշադրության ներքո պահելու համար, Գեղարքունիքի մարզպետին, Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին և իր կողքին գտնվող ու իրեն հավատացող բոլոր մարդկանց:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть