Ձյան պատճառած վնասները վերացվում են. քաղաքապետարան - RadioVan.fm

Онлайн

Ձյան պատճառած վնասները վերացվում են. քաղաքապետարան

2016-11-02 23:55 , Общество, 775

Ձյան պատճառած վնասները վերացվում են. քաղաքապետարան

Երեկ օրվա ընթացքում և այսօր ողջ գիշեր տեղացած ձյան պատճառով մայրաքաղաքի որոշ հատվածներում արձանագրվել են ծառերի ճյուղերի կոտրվելու, դրա հետևանքով նաև հաղորդալարերի և այլ ենթակառուցվածքների վնասվելու դեպքեր: Քաղաքային իշխանությունները վստահեցնում են, որ արվում է հնարավորը` հետևանքները կարճ ժամկետում վերացնելու համար: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչությունների, մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան ծառայությունների, «Երքաղլույս» և ՀԷՑ ընկերությունների ու այլ կառույցների համագործակցությամբ ներկայում ընթանում են կոտրված ճյուղերի հեռացման և վնասված հաղորդալարերի վերականգնման աշխատանքներ:

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:

Лента

Рекомендуем посмотреть