Արհեստական ջրավազաններում լողալն արգելելու ուղղությամբ հսկողություն կսահմանվի - RadioVan.fm

Онлайн

Արհեստական ջրավազաններում լողալն արգելելու ուղղությամբ հսկողություն կսահմանվի

2017-06-19 17:18 , Общество, 1105

Արհեստական ջրավազաններում լողալն արգելելու ուղղությամբ հսկողություն կսահմանվի

Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով ամռան շոգ եղանակով պայմանավորված արհեստական ջրավազաններում երեխաների լողալու խնդրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատկան մարմիններին հանձնարարել է խիստ վերահսկողության տակ պահել արհեստական ջրավազանները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, ինչպես նաև ապահովել դրանց պարբերաբար մաքրման աշխատանքները:

«Ամռան շոգ օրերին մեր համաքաղաքացիները և հատկապես երեխաներն ու պատանիներն ակտիվորեն օգտվում են արհեստական ջրավազաններից, ինչը բազմիցս է նշվել, որ կարող է վտանգել նրանց առողջությունը: Ըստ այդմ, պարբերաբար իրազեկեք և բացատրական աշխատանքներ տարեք հատկապես ծնողների շրջանում, որ թույլ չտան երեխաներին լողալ արհեստական լողավազաններում»,-քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխացմամբ՝ ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Лента

Рекомендуем посмотреть