Онлайн

Արցախում մասնագետների նախագծած անօդաչուների սերիական արտադրություն կսկսվի․ փորձարկումը հաջող է անցել

2020-05-20 15:31 , Общество, 151

Արցախում մասնագետների նախագծած անօդաչուների սերիական արտադրություն կսկսվի․ փորձարկումը հաջող է անցել

Մայիսի 19-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախի Հանրապետության (ԱՀ) և Պաշտպանության բանակի (ՊԲ) համապատասխան մասնագետների կողմից նախագծված ու արդիականացված հարվածային անօդաչու թռչող սարքը:

«Այն գործում է տեղորոշման տարբեր տեխնկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ, տեխնիկական բնութագրերով չի զիջում առաջատար երկրների նմանատիպ սարքերին և կառավարվում է հեշտությամբ»,-մանրամասնում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից՝ նշելով, որ առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կմտնեն սերիական արտադրության փուլ և իրենց լիարժեք տեղը կզբաղեցնեն ԱՀ պաշտպանական համակարգում:

Ի հավելումն տեղեկացվում է փորձարկումներին հետևել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ:

Лента

Рекомендуем посмотреть