Онлайн

Քաղավիացիայի նախագահի ու նրա նորածին երեխայի մասին անպարկեշտ գրառման մասին ոստիկանությանը տեղեկացվել է

2020-05-20 17:36 , Право, 291

Քաղավիացիայի նախագահի ու  նրա նորածին երեխայի մասին անպարկեշտ գրառման մասին ոստիկանությանը տեղեկացվել է

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի մասին` Արտյոմ Խաչատուրյանի (նա հանդիսանում է shame.am կայքի խմբագիրը) ֆեյսբուքյան գրառման առնչությամբ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը դիմել է ՀՀ ոստիկանություն:

Այդ մասին պատգամավորը տեեկացնում է ֆեյսբուքյան գրառմամբ՝ հրապարակելով նաև դիմումը։

Նշենք երեկ՝ ֆեյսբուքյան օգտատեր Արտյոմ Խաչատրյանը կատարած գրառմամբ Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ է հնչեցնել, անպարկեշտ արտահայտություններ արել։ Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտել է օգտատիրոջ գրառումը՝ այն որակելով ատելության խոսք։

«Այդպիսի արատավոր երևույթներն ուղղակի պետք է ի սպառ բացառվեն, որոնք, ցավոք, ստանում են լայն տարածում ու դա առաջացնում է վտանգավոր հետևանքներ, դա բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը»,-նշված է Պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարությունում։

Նախօրեին փաստի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ պատկան մարմիններից ակնկալելով ամենասեղմ ժամկտներում քրեական գործի հարուցում։

Лента

Рекомендуем посмотреть