Էմիրությունները շուրջ 13 տոննա սնունդ է տրամադրել ՀՀ 10 մարզի կարիքավորներին - RadioVan.fm

Онлайн

Էմիրությունները շուրջ 13 տոննա սնունդ է տրամադրել ՀՀ 10 մարզի կարիքավորներին

2020-05-21 19:36 , Политика, 1084

Էմիրությունները շուրջ 13 տոննա սնունդ է տրամադրել ՀՀ 10 մարզի կարիքավորներին

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանատան նախաձեռնությամբ, «Խալիֆա բն Զայեդ ալ-Նահյան» մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ մարզպետարանների հետ համագործակցությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի 10 մարզերում բնակվող կարիքավոր ընտանիքներ ստացել են շուրջ 13 տոննա սնունդ։

Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ծրագրի շրջանակներում մարզին հատկացվել է սննդային 70 փաթեթ, որը տրամադրվել է Հայաստանի կույրերի միավորման «Գյումրու ուսումնա-արտադրական ձեռնարկությանը»։

Лента

Рекомендуем посмотреть