«Անդրադառնալով ռեստորանային ոլորտին փոխկապակցված բոլոր ծառայությունների շղթային՝ կփորձենք գտնել լուծումներ». «Իմ քայլի» պատգամավորը՝ հանդիպման մասին - RadioVan.fm

Онлайн

«Անդրադառնալով ռեստորանային ոլորտին փոխկապակցված բոլոր ծառայությունների շղթային՝ կփորձենք գտնել լուծումներ». «Իմ քայլի» պատգամավորը՝ հանդիպման մասին

2020-05-22 14:30 , Политика, 1058

«Անդրադառնալով ռեստորանային ոլորտին փոխկապակցված բոլոր ծառայությունների շղթային՝ կփորձենք գտնել լուծումներ».  «Իմ քայլի» պատգամավորը՝ հանդիպման մասին

Ազգային ժողովի (ԱԺ) «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, ով օրեր առաջ հայտարարել էր, որ «անձամբ ականջալուր լինելով կառավարության շենքի մոտ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերի, աշխատակիցների, երաժիշտների, հանդիսավարների և ոլորտի այլ ներկայացուցիչների բողոքի ակցիայի ժամանակ հանրային քննարկում անցկացնելու կոչին»՝ կհանդիպի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնում է, որ հանդիպումը կայացել է:

«ԱԺ-ում հանդիպել եմ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների հետ, ովքեր կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ակցիան էին իրականացնում` համավարակի ստեղծած հայտնի պատճառներով պայմանավորված և չեն կարողանում գործունեություն ծավալել։

Երկկողմ քննարկման արդյունքում՝ լսելով առկա խնդիրները և անդրադառնալով ռեստորանային ոլորտին փոխկապակցված բոլոր ծառայությունների շղթային՝ կփորձենք գտնել լուծումներ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը:

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին վերոնշյալ ոլորտի ներկայացուցիչները բողոքի ակցիայով կառավարության շենքի առջև էին, նրանց պահանջը մեկն է՝ վերացնել առնվազն 5 հոգով այդ վայրեր հաճախելու պարետի որոշմամբ կիրառվող սահմանափակումները:


Лента

Рекомендуем посмотреть