Թուրքիան դեմ է Չեխիայի Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը - RadioVan.fm

Онлайн

Թուրքիան դեմ է Չեխիայի Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը

2020-05-22 18:21 , Политика, 1071

Թուրքիան դեմ է Չեխիայի Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Չեխիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարող բանաձևի ընդունմանը՝ հայտարարելով, որ բանաձևը Թուրքիայի համար «առ ոչինչ» է և իրականում չի արտացոլում Չեխիայի կառավարության դիրքորոշումը։

Տարածած հաղորդագրությունում միաժամանակ նշվում է, որ երկու երկրների հարաբերություններն առանց այդ էլ տուժել էին 2017-ին, երբ Չեխիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ Սենատի նոր բանաձևն, ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, ցույց է տալիս, որ Չեխիայում առ այսօր դեռևս իշխում են նույն տրամադրությունները։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ուշադրություն է հրավիրում նաև, թե ինչ պայմաններում է ընդունվել բանաձևը՝ «երբ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսային պանդեմիայի դեմ»:

Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ անում Չեխիային պատմական իրողությունները դիտարկել թուրքական տեսանկյունից։

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունել է բանաձև, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։

Չեխիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռևս 2017 թվականի ապրիլի 25-ին։

Лента

Рекомендуем посмотреть