Արցախում առ այսօր Covid-19-ի 33 դեպք է հաստատվել, որից 10-ը ապաքինվել են - RadioVan.fm

Онлайн

Արցախում առ այսօր Covid-19-ի 33 դեպք է հաստատվել, որից 10-ը ապաքինվել են

2020-05-22 20:35 , Общество, 1263

Արցախում առ այսօր Covid-19-ի  33  դեպք է հաստատվել, որից 10-ը ապաքինվել են

Արցախում ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված ևս 10 փորձանմուշի պատասխանները, բոլորն էլ բացասական են եղել:

Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ բացասական են եղել նաև կորոնավիրուսով հիվանդացություն ունեցող 2 քաղաքացու կրկնակի թեստավորման փորձանմուշի արդյունքները, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունն ու դուրս գրվել բժշկական հաստատությունից:

Ըստ այդմ՝ այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 33 քաղաքացու մոտ, որից 10-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 669 քաղաքացի, մեկուսացված են՝ 69-ը:

Лента

Рекомендуем посмотреть