Ապօրինի հարստացման քրեականացման նախագիծը կներկայացվի երկշաբաթյա ժամկետում - RadioVan.fm

Онлайн

Ապօրինի հարստացման քրեականացման նախագիծը կներկայացվի երկշաբաթյա ժամկետում

2016-11-03 19:55 , Общество, 786

Ապօրինի հարստացման քրեականացման նախագիծը կներկայացվի երկշաբաթյա ժամկետում

«Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճը էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,-այս հայտարարությամբ այսօր ՀՀ կառավարության նիստում հանդես է եկել վարչապետ Կարեն Կարապետյանը՝ արդարադատության նախարարին հանձնարարելով երկշաբաթյա ժամկետում Ապօրինի հարստացման քրեականացման նախագիծը ներկայացնել կառավարությանը:

Ապօրինի հարստացման նախագծի քրեականացման մասին նախագծի հետ միասին, ըստ նրա, անհրաժեշտ է ներկայացնել կանխիկ գործառույթները սահմանափակող նախագիծ. «Այսպես կոչված կեղծ փոխառությունները, նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով և գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի: Շատ դեպքերում պարզ չէ՝ արդյոք հայտարարագիր ներկայացրած անձը իրականում ստացել է հայտարարագրում նշված փոխառությունը, թե՝ ոչ: Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարում եմ արդարադատության նախարարին, Կենտրոնական բանկի հետ համատեղ, երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել Կանխիկ գործառնությունների սահմանափակման օրենքի նախագիծը»,- ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել նաև անդրադառնալ հայտարարագիր ներկայացրած անձանց շրջանակի ընդլայնմանը: Ներկայում պաշտոնատար անձանց մի ստվար զանգված ներկայացնում են հայտարարագիր, բայց կան պաշտոնատար անձինք, որոնք այս ցանկում ընդգրկված չլինելով, ընդգրկված են խոշոր պետական գնումների գործընթացում կամ տարբեր այլ, այսպես կոչված, կոռուպցիոն ռիսկեր ներկայացնող գործունեության մեջ: Հետևաբար, վարչապետն արդարադատության նախարարին հանձնարարել է երեք շաբաթյա ժամկետում կառավարությանն առաջարկություն ներկայացնել հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնման մասին՝ ելնելով ռիսկայնությունից:

Лента

Рекомендуем посмотреть