Արսեն Թորոսյանը Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում. Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը՝ նախարարի հայտարարությունների մասին - RadioVan.fm

Онлайн

Արսեն Թորոսյանը Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում. Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը՝ նախարարի հայտարարությունների մասին

2020-05-23 18:48 , Политика, 1131

Արսեն Թորոսյանը Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում. Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը՝ նախարարի հայտարարությունների մասին

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի (ԱՀ ԱԽ) նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի կարծիքով Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հայտարարություններով Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում:

Այդ մասին Ղարամյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հստակեցնելով.

«Հատկապես հարևան Վրաստանի առողջապահական համակարգի վերաբերյալ նրա հնչեցրած հայտարարությունները, որը այդ երկրի պաշտոնյաներին ստիպել են կոշտ հակադարձել, կարող է հայ-վրացական հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ:

2 փակ սահմանի պայմաններում, Վրաստանին ուղղված այս հայտարարությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում: Կարծում եմ՝ ՀՀ ԱԳՆ-ից Թորոսյանի հետ անհրաժեշտ զրույց ունեցած կլինեն, սակայն Վրաստանի հետ ունեցած հարաբերությունների բազմաթիվ առանձնահատկություններ հաշվի առնելով, կարծում եմ, որ թեման զուտ զրույցով կամ դիտողությամբ չպետք է սահմանափակել:

Կարծում եմ, որ այս պայմաններում ՀՀ ԱԱԾ-ն ևս անելիք ունի: ՀՀ պաշտոնյան հնչեցրել է հայտարարություններ, որոնք կարող են նոր խնդիրներ առաջացնել առանց այդ էլ լարված տարածաշրջանում, լրջորեն վնասել մեր համար առանցքային նշանակություն ունեցող երկրի հետ հարաբերությունները՝ իր հետ բերելով նոր սպառնալիքներ (այս մասով դեռևս փակագծերը չեմ բացի)»:

Հիշեցնենք՝ երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային խորհրդի անդամների հետ հեռավար քննարկմանը հայտարարել էր, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը: Թորոսյանի այս հայտարարությունը զարմացրել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին, նա այն որակել է «ոչ դիվանագիտական»։

Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում է գրել ս.թ. մայիսի 13-ին, հրամանագիրը ստորագրվել է մայիսի 18-ին:

Лента

Рекомендуем посмотреть