Վարչապետը «փոշմանել» է - RadioVan.fm

Онлайн

Վարչապետը «փոշմանել» է

2016-11-03 21:10 , Политика, 897

Վարչապետը «փոշմանել» է

«Ձեր կայքերն ու թեժ գծերը ռեվիզիա արեք: Նշեք կոնկրետ պատասխանատուներին»,-այս հանձրարարականն այսօր ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն ուղղել է բոլոր նախարարներին: «Իմ օգնականներն ու խորհրդականները այս մի քանի օրվա մեջ բացի զանգերին պատասխանելուց ու հանդիպելուց, ուրիշ գործ չեն կարող անել: Իրանք իմ աշխատանքային ռեժիմից դուրս են եկել: Ես ոչ կարում եմ իրանց հանձնարարություն տամ, ոչ իրենց հետ հանդիպեմ, խոսեմ»,-դժգոհել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ վերջիններն այս օրերին 2156 հեռախոսազանգ, 586 էլեկտրոնային հաղորդագրություն են սպասարկել ու 100-ից ավելի հանդիպումներ ունեցել:

Վարչապետի դժգոհությունն այս պարագայում, թերեւս, տեղին չէ, քանի որ օրեր առաջ հենց նրա հանձնարարականի համաձայն հրապարակվեց կառավարության աշխատակազմի պատասխանատուների ցանկը՝ ըստ ոլորտների, ինչպես նաև նրանց կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը և գործարար համայնքը կարող են կապ հաստատել, ներկայացնել վարչապետին ուղղված իրենց հարցերն ու առաջարկությունները:

Лента

Рекомендуем посмотреть