Կվերանայվի էլեկտրաէներգիայի գործող սակագինը - RadioVan.fm

Онлайн

Կվերանայվի էլեկտրաէներգիայի գործող սակագինը

2016-11-04 21:50 , Общество, 743

Կվերանայվի էլեկտրաէներգիայի գործող սակագինը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարում է, որ սեփական նախաձեռնությամբ սկսում է սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2017 թվականի փետրվարի 1-ից մինչև 2018 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող այլ գործոնների փոփոխությունները և, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց»,-ասված է ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարել էր գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման առաջարկություններ ներկայացնել:

Лента

Рекомендуем посмотреть