«Նախարարի խոսքերը թյուրըմբռնում են առաջացրել»․ ՀՀ առողջապահության նախարարությունից ափսոսանք են հայտնել Թորոսյանի հայտարարության առնչությամբ՝ խնդրելով իրենց դիրքորոշումը փոխանցել Թբիլիսիին - RadioVan.fm

Онлайн

«Նախարարի խոսքերը թյուրըմբռնում են առաջացրել»․ ՀՀ առողջապահության նախարարությունից ափսոսանք են հայտնել Թորոսյանի հայտարարության առնչությամբ՝ խնդրելով իրենց դիրքորոշումը փոխանցել Թբիլիսիին

2020-05-25 15:20 , Политика, 1020

«Նախարարի խոսքերը թյուրըմբռնում են առաջացրել»․ ՀՀ առողջապահության նախարարությունից ափսոսանք են հայտնել Թորոսյանի հայտարարության առնչությամբ՝  խնդրելով իրենց դիրքորոշումը փոխանցել Թբիլիսիին

ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական ուղիներով իր ափսոսանքն է հայտնել պաշտոնական Թբիլիսիին՝ Վրաստանի հակահամաճարակային համակարգի վերաբերյալ գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքերի առնչությամբ։

«ՀՀ առողջապահության նախարարությունը կապ է հաստատել Երևանում Վրաստանի դեսպանության հետ և նախարարի անունից հայտնել, որ ցավում են՝ կապված նրա արած հայտարարությունների համար, որոնք, ըստ իրենց, սխալ են մեկնաբանվել՝ առաջացնելով վրացի գործընկերների վրդովմունքը, և այդ կապակցությամբ նրանք ափսոսանք հայտնելով՝ խնդրում են իրենց դիրքորոշումը փոխանցել Թբիլիսիին»,- «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

Հիշեցնենք՝ մայիսի 22-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հանրային խորհրդի անդամների հետ հեռավար քննարկմանը հայտարարել էր, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը՝ ընդգծելով, որ դա չի ասում, որպես հպարտանալու մի բան, այլ փաստն է արձանագրում մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական: Իսկ խոսելով Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելու մասին՝ նա փաստը պայմանավորել էր թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ՝ մասնավորապես նշելով, 100 տոկոս ինֆորմացիա չունի, դա չի համարում իրենց առաջնային նպատակը, «բայց, հնարավոր է, որ Վրաստանի արած 40 000 թեստերի մի մասը արագ թեստեր լինեն, որոնցից մենք չենք օգտվում, քանի որ դրանք հավաստի և վստահելի չեն»: Թորոսյանի այս հայտարարությունները զարմացրել էին Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին, որը դրանք որակել էր «ոչ դիվանագիտական»։

«Իհարկե, մեղմ ասած, այս մեկնաբանությունը ոչ հարիր էր հարևան, բարեկամ երկրի նկատմամբ, հատկապես այնպիսի պաշտոնյայի կողմից, ինչպիսին է առողջապահության նախարարը»,-Դավիթ Զալկալիանիի խոսքերն է մեջբերում «Ռիա Նովոստին»։

Վրացական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում էլ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշել է, որ նախարարի խոսքերը թյուրըմբռնում են առաջացրել և դարձել են քաղաքական մանիպուլյացիայի պատճառ։

«Մենք բարձր ենք գնահատում սահմաններ չճանաչող այս մարտահրավերին դիմագրավելու գործում վրաց գործընկերների հետ ունեցած սերտ համագործակցությունը: Մեր հարաբերություններում գերիշխում է համագործակցության ոգին, և որևէ կարիք չկա վերջինիս արհեստական մրցակցության տարրեր հաղորդել։ Հենց այդ տրամաբանությամբ ենք կառուցել և շարունակելու ենք զարգացնել մեր ոլորտային փոխգործակցությունը»,-մասնավորապես նշել է Ալինա Նոկողոսյանը՝ նկատելով, որ բոլոր երկրները ունեն իրենց ազգային մակարդակով ներդրված համակարգեր և համավարակին դիմագրավելու ազգային մարտավարություններ, որոնց գերնպատակն է, հաշվի առնելով յուրաքանչյուր իրավիճակի առանձնահատկությունները, առավելագույնս արդյունավետ լուծել նախանշված խնդիրները:

Лента

Рекомендуем посмотреть