«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը»․ Արարատ Միրզոյանը Գեորգի Ծերեթելիի հետ զրույցում շեշտել է - RadioVan.fm

Онлайн

«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը»․ Արարատ Միրզոյանը Գեորգի Ծերեթելիի հետ զրույցում շեշտել է

2020-05-25 16:36 , Политика, 1054

«Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը»․ Արարատ Միրզոյանը  Գեորգի Ծերեթելիի հետ զրույցում շեշտել է

Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը․ այդ մասին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ղեկավարին ասել է ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արարատ Միրզոյանը։

«Հեռախոսազրույց ունեցա ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։

Խոսեցինք տարբեր երկրներում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կատարվող գործողությունների և համավարակի պայմաններում ԵԱՀԿ ԽՎ աշխատանքի վերաբերյալ։

Ընդգծեցի համավարակի պայմաններում համընդհանուր զինադադարի կարևորությունը, հիշատակեցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համապատասխան կոչը։ Նշեցի, որ ի հեճուկս այդ ամենի՝ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման փորձերը, ինչի վառ օրինակն էր օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիայի փորձը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ս․թ․ մարտի 24-ի իր տեսաուղերձում աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ գլոբալ հրադադար հաստատելու կոչ էր արել, որին աջակցություն են հայտնել և ՛ Հայաստանի Հանրապետությունը և՛ Արցախի Հանրապետությունը՝ ընդգծելով, որճգնաժամային պահին ողջ մարդկության ջանքերը պետք է ուղղվեն COVID-19-ի դեմ պայքարին։

Մինչդեռ, այս ընթացքում, հիշեցնենք, ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել․ մարտի 30-ին դիվերսիոն փորձ էր իրականացվել Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով թեթև վիրավորում էր ստացել երկու զինծառայող, հակառակորդը, միաժամանակ, թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, իսկ մայիսի 22-ին դիվերսիոն ներթափանցման փորձ էր ձեռնարկվել Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, հակառակորդը կորուստներով հետ էր շպրտվել, ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել։

Лента

Рекомендуем посмотреть