Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան. Հայկ Մարության - RadioVan.fm

Онлайн

Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան. Հայկ Մարության

2020-05-26 16:32 , Общество, 1086

Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակցի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել: Այս մասին Երևանի ավագանու նիստի մեկնարկին հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Շնորհակալ եմ, որ այսօր մեծ կազմով ներկա եք՝ ավագանու 51 անդամ, շնորհակալ եմ նաև նիստին դիմակներով ներկայանալու համար։ Սկսած մարտ ամսից թե՛ քաղաքապետարանը, թե՛ ավագանին, գրեթե միշտ, ավագանու նիստերին բոլորը եղել են դիմակներով։ Պահել ենք անվտանգության կանոնները պանդեմիայի ժամանակ: Քաղաքապետարանը նույնպես անընդհատ այդ կանոնները պահել է և փառք Աստծո, շատ քիչ դեպքեր ունենք, կարելի է ասել գրեթե դեպքեր չունենք, հուսով եմ՝ նույն ձև կշարունակվի»,-ասաց Մարությանը:

Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն աճել է 289-ով, ապաքինվածներինը՝ 75-ով, արձանագրվել է մահվան ևս 4 դեպք: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 7 402 դեպք ունենք, որոնցից 3 220-ն` առողջացած, 91-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսով վարակված ևս 39 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 052 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է52 554 թեստավորում:

Лента

Рекомендуем посмотреть