2020-ի 1-ին եռամսյակում ՀՀ բանկերում ավանդները նվազել են 39 մլրդ դրամով, տրանսֆերտները՝ շուրջ 37 մլն դոլարով - RadioVan.fm

Онлайн

2020-ի 1-ին եռամսյակում ՀՀ բանկերում ավանդները նվազել են 39 մլրդ դրամով, տրանսֆերտները՝ շուրջ 37 մլն դոլարով

2020-05-26 16:34 , Экономика, финансы, 1612

2020-ի 1-ին եռամսյակում ՀՀ բանկերում ավանդները նվազել են 39 մլրդ դրամով,  տրանսֆերտները՝ շուրջ 37 մլն դոլարով

ՀՀ բանկերում 2020թ-ի առաջին եռամսյակում ընդհանուր ավանդներն նվազել են 39 մլրդ դրամով կամ 1.1%-ով: Ավանդների կառուցվածքում ռեզիդենտների ցպահանջ ավանդներընվազել են 24 մլրդ դրամով կամ 3%-ով, ժամկետային ավանդներնաճել են 43 մլրդ դրամով կամ 2.5%-ով: Նույն ժամանակահատվածում ռեզիդենտ իրավաբանական անձանց ավանդներնաճել են 6 մլրդ դրամով կամ 0.7%-ով,իսկ ֆիզ. անձանց ավանդներնաճել են 10 մլրդ դրամով կամ 0.6%-ով: Ցուցանիշները ներկայացրել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ բանկային համակարգի 2020թ․ առաջին եռամսյակն ամփոփող առցանց մամլո ասուլիսում:

Նրա փոխանցմամբ՝ 2020թ-ի առաջին եռամսյակում բանկային համակարգն ապահովել է 23.3 մլրդ դրամի շահույթ, որը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 7.2 մլրդ դրամով:

ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումների մասով ևս ստացումների ծավալը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 37 մլն դոլարով կամ 9.7%-ով՝ կազմելով 354 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Արտասահման փոխանցումների ծավալը նվազել է շուրջ 20 մլն դոլարով կամ 7.1%-ով՝ կազմելով 266 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, իսկ ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 17 մլն դոլարով կամ16.7%-ով՝ կազմելով 87մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Ոլորտում արձանագրված այլ ցուցանիշների վերաբերյալ մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть