«Խնդրում եմ ԵԿՄ-ն այսուհետ դիտարկել ոչ թե ինչ-որ մեկի կառույց». քաղաքապետարանը մանկապարտեզների շենքերից ԵԿՄ-ին անհատույց տարածքներ կտա - RadioVan.fm

Онлайн

«Խնդրում եմ ԵԿՄ-ն այսուհետ դիտարկել ոչ թե ինչ-որ մեկի կառույց». քաղաքապետարանը մանկապարտեզների շենքերից ԵԿՄ-ին անհատույց տարածքներ կտա

2020-05-26 17:24 , Политика, 1088

«Խնդրում եմ ԵԿՄ-ն այսուհետ դիտարկել ոչ թե ինչ-որ մեկի կառույց». քաղաքապետարանը մանկապարտեզների շենքերից ԵԿՄ-ին անհատույց տարածքներ կտա

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգային 5 հարցերից մեկով «Երկրապահ կամավորականների միություն» (ԵԿՄ) հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրվեց Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույք (ոչ բնակելի տարածքներ):

Նախագծի շուրջ բուռն քննարկում ծավալվեց, երբ«Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանն առաջարկեց օրակարգից հանել այն:

«Այս նախագիծը հենց այնպես չի հասել ավագանի: Այս նախագծի վրա քաղասքապետարանը 6-8 ամիս աշխատել է: Հանդիպել ենք ԵԿՄ-ի պատվիրակության հետ: Մեր պատվիրակությունը ղեկավարել եմ ես, ԵԿՄ-ի պատվիրակությունը՝ Սասուն Միքայելյանը: Եղել է հանձնարարական, որ միասին աշխատենք: Երկար ժամանակ աշխատել ենք, ամեն տարածքը առանձին-առանձին դիտարկվել է: Եղել են տարածքներ, որ 800-ից դարձել են 200 մետր, եղել են տարածքներ, որ ընդհանրապես հանվել են մանկապարտեզների շենքից, երեխաները ոչ մի կապ չունեն այդ տարածքների հետ, դրանք չօգտագործվող տարածքներ են: Սա տարածքներն են, որտեղ կան ուղղակի թանգարաններ, փառքի անկյուններ, մեր զոհված ազատամարտիկների, էն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվել են, որ մենք այսօր կարողանանք այս լուսավոր դահլիճում հանգիստ նստենք, այս նիստը ես վարեմ, դուք գաք, առաջարկեք օրակարգից հանել: Այս ամենը ես պարտավոր էի ասել: Այս նախագիծը տեղ ունի մտնելու օրակարգ և քվեարկվելու: Այդ մարդիկ պատերազմ են գնացել զոհվել են, որ այսօր երեխաները հանգիստ գնան մանկապարտեզ: Դա իրենց սկզբունքներից է բխում: Բնականաբար, չեն կարող խանգարել այդ պրոցեսին»,-հարկ համարեց մանրամասնել Հայկ Մարությանը՝ ընդգծելով, որ ԵԿՄ նախագահի հետ համաձայնության են եկել, որ եթե Երևանի քաղաքապետարանին այդ տարածքները որևէ պահի հարկավոր լինեն՝ առանց որևէ խնդրի ԵԿՄ-ն այնտեղից դուրս կգա:

«Խնդրում եմ ԵԿՄ-ն այսուհետ դիտարկել ոչ թե ինչ-որ մեկի կառույց»,-շեշտեց Մարությանը:

Բուռն քննարկումից հետո նախագիծը մտավ օրակարգ, որոշումը ընդունվեց:

Ըստ այդմ՝ կերկարաձգվի Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Վիլնյուսի փողոց հ.43/2, Խաղաղ Դոնի փողոց հ.1, Անդրանիկի փողոց թիվ 125/5, Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջան, Ե. Թադևոսյան 11/1, Դավթաշեն 1-ին թաղամասի 27/2 հասցեներում գտնվող ՀՀ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին տրամադրված տարածքների անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրերի ժամկետները և կկնքվի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրեր Պարոնյան հ.20/4 և Ազատության հ.12 հասցեներում գտնվող տարածքների վերաբերյալ:

Երևանի ավագանու նիստի մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ «Երկրապահ կամավորականների միությունը» 2019-ի ապրիլից նախագահում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով գրեթե 20 տարի կառույցը ղեկավարած, ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու և պահելու, ուրիշի գույքը յուրացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործով անցնող Մանվել Գրիգորյանին:

Лента

Рекомендуем посмотреть