Պահանջարկված որոշ պետհամարանիշերի հատկացման գները կնվազեն - RadioVan.fm

Онлайн

Պահանջարկված որոշ պետհամարանիշերի հատկացման գները կնվազեն

2016-11-08 23:55 , Общество, 930

Պահանջարկված որոշ պետհամարանիշերի հատկացման գները կնվազեն

Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող որոշ համարանիշերի հատկացման գները 2016 թվականի նոյեմբերի 14-ից նվազելու են, հաղորդում է ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը:

150 000 (բացի` YX+-XXX, XY+-XXX, XXX+-YX և XXX+-XY չափորոշիչներից), 250 000, 400 000 և 600 000 դրամ արժեք ունեցող տարբեր տառեր պարունակող համարանիշերի արժեքները նվազելու են և կազմելու է համապատասխանաբար 100 000, 150 000, 250 000 և 500 000 դրամ:

1 500 000 դրամ արժեք ունեցող 0X+-00X, X0+-00X, 00X+-0X և X00+-0X չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 1 000 000 դրամ:

Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ՝

1) 1 500 000 դրամ արժեք ունեցող XX+-XXX և XXX+-XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 1 000 000 դրամ:

2) 3 000 000 դրամ արժեք ունեցող 0X++00X, X0++00X, XX+-XXX, 00X++0X, X00++0X և XXX+-XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 2 000 000 դրամ:

3) 8 000 000 դրամ արժեք ունեցող XX++XXX և XXX++XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 5 000 000 դրամ:

Лента

Рекомендуем посмотреть