«Գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ». Փաշինյանն ընդգծել է դիմակ կրելու, պարբերաբար լվացվելու անհրաժեշտության մասին - RadioVan.fm

Онлайн

«Գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ». Փաշինյանն ընդգծել է դիմակ կրելու, պարբերաբար լվացվելու անհրաժեշտության մասին

2020-05-27 15:25 , Политика, 1182

«Գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ». Փաշինյանն ընդգծել է դիմակ կրելու, պարբերաբար լվացվելու անհրաժեշտության մասին

«Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ, և մենք, ըստ էության, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ»,-այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս իրավիճակի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ գիտեն այն ձևը, որով կարող են հիվանդացության ցուցանիշները հասցնել զրոյի:

«Մասնագետների հետ երկարատև խորհրդակցությունների, քննարկումների արդյունքում եկել ենք հետևյալի՝ կորոնավիրուսի մեր ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն»,-ընդգծեց գործադիրի ղեկավարը:

Մինչդեռ, ըստ գործադիրի ղեկավարի, այսօրվա թվերը ցույց են տալիս, որ ցավոք սրտի, դեռևս քաղաքացիները չեն սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ։

Փաշինյանը նկատեց, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում գոնե կորոնավիրուսը ներկա է լինելու, և մենք անընդհատ ունենալու ենք ոչ միայն տեղական, այլև համաշխարհային կորոնավիրուսի հետ հաղորդակցություն։

«Օրինակ, մենք մեր բազմաթիվ հայրենակիցներին արտերկրից վերադարձնում ենք հայրենիք ու նրանց մեջ կան, լինում են և կլինեն կորոնավիրուսով վարակվածներ և եթե մենք հանրային վարքագծով չկարողանանք կանխել կորոնավիրուսի տարածումը, ապա անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ։ Մեր խնդիրն է ապահովել կանոնների պահպանումը երկու մեթոդով՝ հանրային հաղերդակցություն, բաձրացել մեր հայրենակիցների իմացությունը կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ և վարչական մեթոդ»-ասաց նա՝ ընդգծելով՝ ամենօրյա ռեժիմով խստացնելու են վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի բոլոր քաղաքացիներ կիրառեն այդ կանոնները։

Կորոնավիրուսի թեմայի շուրջ քննարկումը և կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութերում:

Лента

Рекомендуем посмотреть