«Որևէ առևտուր չի եղել». Սամվել Բաբայանը՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Մասիս Մայիլյանը՝ արտգործնախարար - RadioVan.fm

Онлайн

«Որևէ առևտուր չի եղել». Սամվել Բաբայանը՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Մասիս Մայիլյանը՝ արտգործնախարար

2020-05-29 14:45 , Политика, 1069

«Որևէ առևտուր չի եղել». Սամվել Բաբայանը՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Մասիս Մայիլյանը՝ արտգործնախարար

Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց նոր նշանակումների մասին, ի թիվս որոնց՝ Սամվել Սերգեյի Շահրամանյանն ազատվել է ԱՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնից և նշանակվել Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնում։

Գեներալ-մայոր Կամո Աբգարի Աղաջանյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն՝ ազատվելով ԱՀ ոստիկանապետի տեղակալի պաշտոնից։

Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակցին՝ Մասիս Մայիլյանին, վերանշանակել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում: Նախագահի ընտրություններում երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանը, հիշեցնենք, հորդորել էր արցախցի ընտրողներին «համավարակի գնալով ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը»:

Արցախի նախագահի մամուլի նախկին խոսնակ Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի՝ արտաքին հարցերով խորհրդական։

Նախագահ Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար՝ այդ պաշտոնում փոխարինելով ազատման դիմում ներկայացրած գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանին: Նախագահը տեղեկացրեց, որ այդ առումով վերջնական որոշումը կայացվել է նախօրեին Երևանում Սամվել Բաբայանի հետ հանդիպման արդյունքում:

Արցախի նախագահն ընդգեց՝ «Որևէ առևտուր չի եղել»՝ պարզաբանելով յուրաքանչյուր նշանակման հիմքը: Մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть