ԱՄՆ-ն Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ներդրումը հասցրել է 6,6 միլիոն դոլարի - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ-ն Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ներդրումը հասցրել է 6,6 միլիոն դոլարի

2020-05-29 20:27 , Экономика, финансы, 437

ԱՄՆ-ն Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ներդրումը հասցրել է 6,6 միլիոն դոլարի

Մինչ օրս Միացյալ Նահանգները կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին տրամադրել է նոր հավելյալ աջակցություն՝ 5,4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:

Այդ մասին ասվում է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ֆեյսբուքյան հրապարակման մեջ, որում, միաժամանակ, շեշտվում է.

«Բացի այդ, ընթացիկ ծրագրերից միջոցներ են վերաուղղորդվել կորոնավիրուսի հետևանքները մեղմելու աշխատանքներին՝ դրանով իսկ այդ ուղղությամբ մեր ընդհանուր ներդրումը դարձնելով 6,6 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս միջոցներով աշխատանքներ են իրականացվում Հայաստանի մի շարք ոլորտներում՝ առողջապահություն, տնտեսություն, հանրային կապեր ու հաղորդակցություն և աջակցություն համայնքներին»։

Лента

Рекомендуем посмотреть