Ստամբուլի հայկական Սբ. Գրիգոր եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է - RadioVan.fm

Онлайн

Ստամբուլի հայկական Սբ. Գրիգոր եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է

2020-05-29 20:45 , Право, 424

Ստամբուլի հայկական Սբ. Գրիգոր եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման առթիվ մեկ անձ է ձերբակալվել։ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ «աղոթատեղիներին վնաս պատճառելու» մեղադրանքով հետաքննություն է սկսվել, տեղեկացնում է ermenihaber–ը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ օրեր առաջ անհայտ անձը վայրագորեն պոկել ու մայթին էր նետել եկեղեցու մուտքի դարպասների վրա տեղադրված խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահն արձանագրել էին եկեղեցու անվտանգության տեսախցիկները։

Հարձակման մասին բողոք է ներկայացվել ոստիկանություն, իսկ պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը։ Ոստիկանությունում տեսախցիկների տեսագրության օգնությամբ պարզվել է հարձակում կատարած անձի ինքնությունը, արդյունքում վերջինս ձերբակալվել է։ Դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է։

Лента

Рекомендуем посмотреть