ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող շուրջ 8000 երեխաներ դեռևս խտրական վերաբերմունքի են արժանանում. «ԷԽՈ» ՀԿ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող շուրջ 8000 երեխաներ դեռևս խտրական վերաբերմունքի են արժանանում. «ԷԽՈ» ՀԿ

2020-06-01 16:51 , Общество, 1258

ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող շուրջ 8000 երեխաներ դեռևս խտրական վերաբերմունքի են արժանանում. «ԷԽՈ» ՀԿ

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Երեխաների միջազգային օրվա առիթով այսօր տարածած հաղորդագրությունում ուշադրություն է հրավիրել էհաշմանդամություն ունեցող երեխաների վրա՝ ընդգծելով, որ նրանք դեռևս շարունակում են խտրական վերաբերմունքի արժանանալ:

«Հայաստանումբնակվումէշուրջ ութ հազար հաշմանդամություն ունեցող երեխա, որոնքամեն օր հանդիպումենբազմաթիվ խնդիրների։ Այս խնդիրների շարքում, ցավոք, դեռևս գլխավոր տեղ է զբաղեցնում նաև հասարակության ոչ պատշաճ՝ խտրական ու կարծրատիպեր ստեղծող վերաբերմունքը, որի պատճառով հաշմանդամություն ունեցող երեխաներից շատերը զրկված են անհոգ ու լիարժեք մանկություն վայելելու հնարավորությունից, իսկ նրանց մի մասն էլ շարունակում է գտնվել փակ հաստատություններում հայտնվելու վտանգի առջև»,-ասված է հաղորդագրությունում, որում նշվում է, որ այդ ամենը հաշվի առնելով կազմակերպությունն իր համախոհների հետ պատրաստել է սոցիալական հոլովակ, որը նպատակ ունի մեկ անգամ ևսբարձրաձայնելու, որ հաշմանդամություն ունեցողև չունեցող երեխաներն ունեն միևնույն՝ անհոգ, երջանիկ, պաշտպանված ու ջերմ ընտանեկան միջավայրումապրելուիրավունքը։

Лента

Рекомендуем посмотреть