Սեւանում կորած ձկնորսներից մեկի դին հայտնաբերվել է - RadioVan.fm

Онлайн

Սեւանում կորած ձկնորսներից մեկի դին հայտնաբերվել է

2016-11-09 12:55 , Общество, 726

Սեւանում կորած ձկնորսներից մեկի դին հայտնաբերվել է

10 օր առաջ Սևանա լճում կորած Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի երկու բնակիչներց մեկի դին այսօր հայտնաբերվել է: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փրկարարները գտել են 1992 թ. ծնված Արեւշատ Առաքելյանի դին: Երկրորդ ձկնորսի՝ 25-ամյա Ամուր Կյուրեղյանի դին դեռ հայտնաբերել չի հաջողվել, որոնողական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, երիտասարդները Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից ձկնորսության նպատակով սեփական մոտորանավակով հոկտեմբերի 31-ին դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։ Ձկնորսների որոնողական աշխատանքները սկսվեցին ահազանգ ստանալուց անմիջապես հետո, սակայն, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ժամանակ առ ժամանակ դադարեցվում էին: Նոյեմբերի 6-ին ԱԻՆ-ի կողմից Սևանա լճում հայտնաբերվել էր մոտորանավակը, որով երկու երիտասարդը դուրս էին եկել ձկնորսության:

Լուսանկարը՝ ԱԻՆ պաշտոնական կայքից.

Лента

Рекомендуем посмотреть