Իրանցիները կարող են Հայաստան գալ. ժամանակավոր կասեցման ժամկետն ավարտվել է - RadioVan.fm

Онлайн

Իրանցիները կարող են Հայաստան գալ. ժամանակավոր կասեցման ժամկետն ավարտվել է

2020-06-02 16:37 , Общество, 331

Իրանցիները կարող են Հայաստան գալ. ժամանակավոր կասեցման ժամկետն ավարտվել է

Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեսպանությունը տեղեկացնում է, որ ս. թ. մայիսի 31-ին ավարտվել է ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, և ս.թ. հունիսի 1-ից ԻԻՀ սովորական անձնագրեր կրող քաղաքացիները ՀՀ մուտք գործելու համար ազատվում են ՀՀ մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից:

Միաժամանակ հիշեցվում է, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է մինչև հունիսի 13-ը ժամը 17:00-ն և Հայաստանի Հանրապետություն կարող են մուտք գործել միայն հետևյալ անձինք.

1. ՀՀ քաղաքացիներ,

2. ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամներ հանդիսացող անձինք/ամուսին, ծնող և զավակ (որդեգրող ու որդեգրված)/,

3. ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձինք,

4. Դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները,

5. Այն անձինք, ում ՀՀ պարետի որոշմամբ, հաշվի առնելով տարբեր երկրներում (տարածքներում) համաձարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է մուտք գործել ՀՀ, ՀՀ պարետի որոշմամբ այլ առանձնահատուկ դեպքերում նույնպես կարող է թույլատրվել օտարերկրյա քաղաքացիների մուտքը ՀՀ:

Лента

Рекомендуем посмотреть