44 օր վերակենդանացման բաժանմունքում գտնված շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող 47-ամյա հայուհին հաղթահարել է կորոնավիրուսը - RadioVan.fm

Онлайн

44 օր վերակենդանացման բաժանմունքում գտնված շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող 47-ամյա հայուհին հաղթահարել է կորոնավիրուսը

2020-06-02 18:51 , Общество, 1826

44 օր վերակենդանացման բաժանմունքում գտնված շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող 47-ամյա հայուհին հաղթահարել է կորոնավիրուսը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել 47-ամյա Ք. Մակարյանն, ով հաստատված կորոնավիրուսով, երկկողմանի թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքում անց է կացրել շուրջ 44 մահճակալային օր:

«47-ամյա կինն ունի մի շարք հիվանդություններ` այդ թվում շաքարային դիաբետ, իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է ծրագրային հեմոդիալիզ: Նա բուժկենտրոն է տեղափոխվել միջին ծանրությամբ, դինամիկայում արագ առաջացել է շնչական անբավարարության խորացում, գիտակցության մթագնում, ինչի հետևանքով հիվանդը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին: Բուժման արդյունքում 24-րդ օրը Ք. Մակարյանը գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքից, սկսել է ինքնուրույն շնչել և սնվել, բացասական է եղել նաև նոր կորոնավիրուսի թեստը: Ք.-ն այժմ այլ բուժկենտրոնում է և մյուս հիվանդությունների շրջանակում համարժեք թերապիա է անցնում»-մանրամասնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնից:

«44 օր վերակենդանացման բաժանմունքում և դուրս գրում առողջացումով` շնորհիվ բուժանձնակազմի տքնաջան աշխատանքի»,-կնոջ ապաքինման լուրին անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Лента

Рекомендуем посмотреть