«Իրավիճակը շարունակում է ահագնանալ». Փաշինյանը քաղաքացիներին երկընտրանք է առաջարկում - RadioVan.fm

Онлайн

«Իրավիճակը շարունակում է ահագնանալ». Փաշինյանը քաղաքացիներին երկընտրանք է առաջարկում

2020-06-02 20:43 , Политика, 384

«Իրավիճակը շարունակում է ահագնանալ». Փաշինյանը քաղաքացիներին երկընտրանք է առաջարկում

Նոր տիպի կորոնավիրուսի (Covid-19) համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակում է ահագնանալ Հայաստանում, ցավոք սրտի: Այս մասին այսօր պարետատան հերթական նիստից հետո կայացած առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշատակելով կորոնավիրուսային հիվանդության՝ վերջին մեկ օրում հաստատված 517 նոր դեպքի փաստը:

Վարչապետը, միաժամանակ, պարզաբանեց, թե ինչու է այս ամենը մեզ հետ տեղի ունենում:

«Հիմնական պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանմանև այդ պահպանման որակի մեջ է: Մենք ունենք համոզվածություն, որ այդ կանոնների պահպանումը կբերի հիվանդությունների թվի նվազման, ընդհուպ՝ զրոյացման»,-ասաց նա՝ հարկ համարելով խոսել նաև իրավիճակի քաղաքական ենթատեքստի մասին:

«Մեր իշխանության ծագումնաբանությունը, ըստ էության, այս իրավիճակում աշխատում է մեր դեմ: Որովհետև ՀՀ-ում 2018-ի իրադարձություններից հետո վախի մթնոլորտը զրոյացել է, բայց դրա փոխարեն օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի չի հասել: Ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ խախտումների արձանագրման որակի և կոշտության հետ էլ պրոբլեմ ունենք:

Ես մի օրինակ բերեմ, երբ առևտրի վայրում կանոնների խախտում է արձանագրվում, և որոշում է կայացվում այդ վայրը փակել, որը, ենթադրաբար, վարակի տարածման շատ լուրջ աղբյուր է, հաջորդ պահին գալիս են փաստարկներ, որ առևտուր անողների մթերքը կփչանա, նրանք վնասներ կկրեն: Մենք այստեղ գործ ունենք վարչարարության կոշտության պակասի հետ:

Այս ամենը սրվում է երկրում հաստատված այն մթնոլորտով, որ եթե, ենթադրենք, վարունգի կամ լոլիկի որևէ կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, որ երկրի վարչապետը որոշել է վարունգի, լոլիկիկամ կանաչիի, կամ կոշիկիառևտրի մենաշնորհ հաստատել»,-ասաց Փաշինյանը:

«Եթե որևէ մեկը սննդամթերք է վաճառումնախապես պետք է մտածի, որ վաճառքը կազմակերպվիպարետատան կանոներին համապատասխան,-ընդգծեց վարչապետը՝ նկատելով,-մենք այսօր կանգնած ենք հետևյալ հանգրվանի առաջ՝ կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների, զուգորդելով դրանք պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական և սոցիալական ցնցումների, կամ մենք միասին, իրար հետ համագործակցված հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արդյունքներ արձանագրում»:

Փաշինյանը շեշտեց՝ յուրաքանչյուրը պետք է դիրքորոշում հայտնի հետագա անելիքների վերաբերյալ:

Իսկ իր դիրքորոշումը, ասաց, մեկն է՝ ամենակոշտ, ամենաչոր ձևով պետք է հետևեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը՝ հաշվի չառնելով որևէ փաստարկ:

Ըստ վարչապետի, երկու-երեք օր ունենք երկրում որակական իրավիճակ փոխելու համար:

Հավելենք, որ ճեպազրույցին մասնակցել են նաև Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ով ժամանակավորապես գործուղվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ որպես ինֆեկցիոն մասնաճյուղի կառավարիչ և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть